Գյուղական համայնքում փորձում են ասֆալտապատումով քվե գողանալ․ Սևակ Խաչատրյան
Քաղաքական
20:01 16/03/2026
Հայաստան

Գյուղական համայնքում փորձում են ասֆալտապատումով քվե գողանալ․ Սևակ Խաչատրյան

 «Թվում է, որ ցանկացած իշխանություն պիտի գիտակցի այս պարզ տրամաբանությունը և մարդուն՝ որպես ժողովրդավար պետության գլխավոր արժեքի, տա հնարավորություն ունենալ արժեքահենք ընտանիք, որն էլ իր հերթին պիտի ձևավորի պետականաշեն համայնք։ Մեր պատկերացումները հաճախ կարելի է առավելապաշտական համարել, քանի որ վերջին տարիներին իմ ներկայացրած մոդելը այսօրվա իրականության հետ պարզապես աղերս չունի»,- «Հայաստան» դաշինքի միջոցառման ընթացքում ասաց «Առաջ» կուսակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Նշենք, որ քիչ առաջ հայտարարվեց, որ «Առաջ» կուսակցությունը, ՀՅԴ-ն և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը համագործակցելու են և մասնակցելու են առաջիկա ընտրություններին՝ «Հայաստան» դաշինքով։

 «Այսօրվա իշխանությունների կողմից վերը նշված վերարտադրության են ուղղված համայնքների որպես բարեփոխում ներկայացվող, բայց իրականում համայնքը զուտ տարածք դիտարկելը։ Վարչատարածքային բաժանման հիմքում դադարել է գոյություն ունենալ համայնքի շահը, միայն մեկ տրամաբանություն ունեն՝ խոշորացնել այնպես ու այնքան, որ հնարավոր լինի իրենց սրտի համայնքապետի ընտրությունը, իսկ զարգացման անհամաչափությունն ուղղակի աչք է ծագում։ Երևանը որպես մայրաքաղաք և պետության սիրտ, բնականաբար, ավելի բարենպաստ պայմաններ ունի ներդրումների համար, բայց պետության իրական ֆունկցիան պետք է լինի համաչափության ապահովումը՝ բոլոր համայնքներում ներդրումային հավասար հնարավորություններ ստեղծելով։ Հակառակ դեպքում մենք կունենանք թերաճ և գաճաճ օրգանիզմ, մեծ ու առողջ սիրտ, բայց առանց կենսական այլ օրգանների, և այս խնդրի լուծումը մեր գլխավոր անելիքներից է լինելու։Փաստ է, քաղաքաբնակ մարդու կենսաապահովման հիմնական աղբյուրը գյուղն է և իր հողից բարիք ստացող գյուղացին»,- ասաց նա, ապա՝ հավելեց․

«Գյուղական համայնքներում կրկին փորձում են ասֆալտով ու մանկապարտեզով քվե գողանալ, իսկ իրականում այդ գյուղերը դատարկվում են ոչ թե այն պատճառով, որ ճանապարհները վատն են կամ մանկապարտեզ չկար, այլ այն պատճառով, որ այդ ճանապարհներով այն մթերքը, որոնք իրենք պետք է աճեցնեին և վաճառվեին, այդ ճանապարհով այդ մթերքները չեն գնում համապատասխան շուկաներ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյուղական համայնքում փորձում են ասֆալտապատումով քվե գողանալ․ Սևակ Խաչատրյան